Johnson & Johnson-ը շահել է մանկական ցանափոշու մասին աղմկահարույց գործի բողոքարկումը
Advertisement 1000 x 90

Johnson & Johnson-ը շահել է մանկական ցանափոշու մասին աղմկահարույց գործի բողոքարկումը

Johnson & Johnson ընկերությունը շահել է Ժակլին Ֆոքս անունով կնոջ ընտանիքի օգտին 72 միլիոն դոլարի չափով տուգանք նշանակելու մասին դատավճռի բողոքարկումը։ Ֆոքսը մահացել էր ընկերության արտադրած մանկական ցանափոշու գործածումից հետո առաջացած ձվարանների քաղցկեղից։

Դատավճռի չեղարկման պատճառը կնոջ մոտ ախտորոշված քաղցկեղի ու ցանափոշու գործածման միջեւ կապի բացակայությունը չէր, դատավճիռը չեղարկվել է ֆորմալ հիմքերով։ Միսուրիի  նահանգի վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ հաշվի առնելով ԱՄՆ Գերագույն դատարանի վերջերս կայացրած որոշումը, որը սահմանափակում էր վնասի փոխհատուցման մասին հայցերի ենթադատությունը, Ալաբամայի նահանգի բնակիչ Ժակլին Ֆոքսի գործը ենթակա չէ քննման Սենթ Լուիսում։

Bristol-Myers Squibb Co գործով դատավճռում, որի մասին խոսվել է ավելի վաղ, Գերագույն դատարանը վճռել է, որ նահանգների դատարանները չեն կարող դիտարկել ոչ ռեզիդենտների հայցերը, եթե նրանք վնասվածքներ են ստացել նահանգի սահմաններից դուրս ու եթե պատասխանող ընկերությունը այդ նահանգում չի հիմնադրվել։ Ինչ վերաբերում է Ժակլին Ֆոքսի մահվան մասին գործին, ապա նա այն 65 հայցվորներից մեկն է, որոնք ընկերությանը նույնատեսակ պահանջներ էին ներկայացրել։ Սակայն հայցվորներից միայն երկուսն էին Միսուրիի ռեզիդենտներ, դրա համար էլ մնացածի հայցերը պետք է ներկայացվեն ու դիտարկվեն ոչ թե Միսուրիում, այլ նրանց բնակության վայրերում։

Հայցվորների փաստաբանները ու ընկերության ներկայացուցիչները առայժմ չեն մեկնաբանել դատավճիռը։

med.news.am



Նման նյութեր