Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը երաժշտական մրցույթ-մարտահրավեր է հայտարարել:
«Շատերն ինձ հարցնում են՝ որտեղի՞ց է գալիս երաժշտությունը, որտեղի՞ց են գալիս երգերը: Ես խորապես հավատում եմ, որ դրանք գալիս են
կոլեկտիվ գիտակցությունից: Նրանք որևէ արվեստագետի մեջ չեն: Յուրաքանչյուր երգ սկսվում է գաղափարից կամ հնչյունից»,- ասում է Թանգյանը Youtube-ում տեղադրված հոլովակում:
Մարտահրավերն, ըստ երաժշտի շատ պարզ է:
«Դուք ունեք 7 նոտա, որոնցից պետք է սկսեք, ուստի ձեր ստեղծագործության առաջին 7 նոտան պետք է լինեն հենց այդ 7 նոտաները:
Դուք կարող եք դրանով ջազ կամ ռոք երգ գրել, կամ սիմֆոնիա. ինչ տեսակ երաժշտություն, որ ցանկանաք:
Այն չի կարող երեք րոպեից երկար լինել:
Մնացածը դուք եք որոշում:
Ես Սերժ Թանգյանն եմ և սա իմ մարտահրավերն է՝ ես տալիս եմ ձեզ 7 նոտա, իսկ դուք ինձ տալիս եք ձեր լավագույն ստեղծագործությունը»,- նշել է ռոք երաժիշտը:
«7 նոտա» երաժշտական մարտահրավերի հաղթողին կտրվի 5000 ԱՄՆ դոլար: