
Արմեն Ջիգարխանյանի առաջին կինը՝ Տատյանա Վլասովան, կարծում է, որ նախկին ամուսինն առողջական ոչ մի լուրջ խնդիր չունի: «Пусть говорят» հաղորդման ժամանակ նա պատմել է, որ իրենց համատեղ կյանքի ընթացքում դերասանը հաճախ է հիվանդ ձեւացել՝ առանձնանալու համար:
«Նա սովորություն ուներ, երբ ցանկանում էր մտածել եւ որ ոչ ոք իրեն չխանգարեր, հիվանդանում էր, նույնիսկ հիվադնանոց էր գնում»,- ասում է նա:
Արմեն Ջիգարխանյանը հաղորդման ժամանակ մեղադրում է երիտասարդ կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային: Նշում է, որ իր առեւանգման հետ կապված լուրը կնոջը հորինվածքն է:
«Դա Վիտալինայի ստոր պահվածքն է: Ես ոչ մի տեղ չեմ գնացել, ես հիվանդանոցում եմ եղել: Հիմա հիվանդանոցում եմ, հետո չգիտեմ՝ ուր եմ գնալու: Վիտալինան ինձանից 2 տուն է վերցրել»,- ասում է նա:
https://www.youtube.com/watch?v=xQsycTRba9g