Բորսայական մակլեր Ռոդ Քոլվինի կինը չափազանց սահմանափակում էր իր ամուսնու անձնական կյանքը: Այդ պատճառով նա ավելի լավ ոչինչ չի մտածել, քան սպանել նրան: Այդպիսի եզրակացություն են արել երեքշաբթի Մանհեթթենի դատարանում:
Համաձայն դատական նիստի եզրակացության, 44-ամյա Ռոդ Քոլվինը «այլ աղջիկներ ուներ և ավելին էր ցանկանում», հաղորդում է New York Post-ը: Նրա կնոջ՝ Շել Դանիշեևսկիի մարմինը գտել են նրանց ընդհանուր տանը: Շելը պառկած էր լոգախցիկի մեջ՝ դեմքով դեպի ներքև:
Պաշտպանության կողմին մեղադրել են այն բանում, որ դատարանին չեն փոխանցվել անձանց տվյալները, ում հետ կինը կապի մեջ է եղել, ներառյալ՝ տղամարդկանց: Պաշտպանության կողմն իր հերթին հայտարարել է, որ այդ մարդիկ կասկածյալներ չեն, սակայն նրանց մասին տեղեկատվություն կտրամադրվի:
Ամբաստանյալի կողմը, բացի այդ, մատնացույց է արել այն փաստը, որ Դանիշևսկիի պայուսակի շղթայի վրա նկատվել են անհայտ տղամարդու ԴՆԹ հետքերը: Այդ հանցանշանի հետ կապված կնոջ սպանության կասկածյալների ցանկն ընդլայնվել է: Հիմա քննությունը փորձում է պարզել, թե ում կարող էր պատկանել անհայտ ԴՆԹ-ն: Սպանությունը տեղի է ունեցել ապահարզանի գործընթացում ամուսինների միջև կատաղի վեճերի ժամանակահատվածում:
Կնոջ մահը սկզբնապես նման էր դժբախտ պատահարի, սակայն հերձումը ցույց է տվել, որ զոհվածի մոտ երկու կողոսկր է շրջված, իսկ վզոսկրը կոտրված է: Ապահարզանից հետո Քոլվինի կնոջն էր հասնելու չորս մլն դոլար արժողության գույքի զգալի մասը: