Եկատերինբուրգում դռնապանը սպանել է աղջկան՝ իր հետ սեքսով զբաղվելու մերժում ստանալու պատճառով
Advertisement 1000 x 90

Եկատերինբուրգում դռնապանը սպանել է աղջկան՝ իր հետ սեքսով զբաղվելու մերժում ստանալու պատճառով

ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչության աշխատակիցները քրեական գործ են հարուցել 20-ամյա Վերոնիկա Օդինցովայի սպանության փաստով: Նրա մարմինը՝ դանակի վերքերով, հայտնաբերվել է Լուչիստայա փողոցի բնակարաններից մեկում:

Օպերատիվ աշխատողները պարզել են, որ աղջկա մոտ է եղել դռնապան աշխատող 42-ամյա տղամարդը: Վերջինս առաջարկել է աղջկան իր հետ ինտիմ կապի մեջ մտնել, սակայն մերժում ստանալով՝ հարձակվել է աղջկա վրա: Չնայած այն բանին, որ աղջիկը կարողացել է դանակով զինվել, հանցագործը կարողացել է այն խլել աղջկա ձեռքից, ապա սպանել է նրան:

«Տվյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով նույն օրն իսկ ձերբակալվել է նախկինում դատված, 1975թ. ծնված տղամարդը: Ներկայումս քննչական գործողությունների միջոցով պարզվում են կատարված հանցագործության հանգամանքները, նշանակվել ու կատարվում են անհրաժեշտ դատական փորձաքննություններ »,- Ura.ru-ին հայտնել է ՌԴ ՔԿ Եկատերինբուրգի Չկալովյան շրջանի քննչական բաժնի ղեկավարի պաշտոնակատար Արտյոմ Պովերեննովը:

Աղջկա մարմինը կհասցվի նրա հայրենի քաղաք՝ Նիժնյայա Տուրա, որտեղ տեղի կունենա նրա հուղարկավորությունը: