Ֆրանսիայի Solar հրատարակության շնորհիվ «Հայաստանի բաղադրատոմսեր» վերնագրով գիրք է լույս տեսել: Հեղինակները հայկական արմատներով ֆրանսիացիներ են՝ քույր և եղբայր Ռիշար և Կորին Զարզավաջյանները, հաղորֆդում է RFI-ն:
Մեկ տարի առաջ Կորինը հին սնդուկի մեջ, որը նա տարիներով պահել է իր տանը, իր մոր՝ Ժակլինի խոհարարական գաղտնիքների տետրն է գտել: Գրքի հեղինակները ոչ միայն «գաղտնազերծել են ընտանեկան գաղտնարանը», այլև միջոցներ են գտել հազարամյակների պատմություն ունեցող հայկական խոհանոցը առողջացնելու:
Կորին Զարզավաջյանը թատրոնի դերասանուհի է, նրա եղբայր Ռիշարը՝ France 2 հեռուստաընկերության լրագրող:
Նրանցից ոչ մեկը նախկինում գիրք գրելու մասին չէր էլ մտածել: Բայց մի անգամ Կորինը գտավ հին սնդուկ, որը տարիներ շարունակ իր տանն էր: Դրա մեջ հին խաղալիքներ էին, նամակներ, իսկ ամենատակը՝ նարնջագույն դպրոցական տետր, որում Կորինը և Ռիշարը ճանաչեցին մոր ձեռագիրը:
Առաջին էջին նա ֆրանսերեն մի քանի աֆորիզմներ էր գրել, իսկ ամենակարևորն ընդգծել էր կարմիր գույնով՝
«Այն ամենն ինչ ասված է սեղանին, պահպահնվում է ծալված սփռոցի ծալքերում»:
Նանրնջագույն տետրը հենց այնպես չէր հայտնվել սնդուկում: Զարզավաջյանների համար ընտանեկան ավանդույհթները պահպանելը նշանակում է կարողանալ պահպանել գոյությունը:
Կորինի և Ռիշարի նախնիները փախել են Օսմանյան կայսրությոթւնից և փրկվելով Ցեղասպանությունից՝ հաստատվել են Ֆրանսիայում: Դառնալ ֆրանսիացիներ՝ պահպանելով իրենց ինքնությունը՝ սա շատ հայ փախստականների և նրանց նախնիների խնդիրն էր:
Կորինին և Ռիշարին, ովքեր մարտահրավեր էին նետել ձուլմանը, հաջողվեց այդ անել շնորհիվ «նարնջագույն տետրի»:
Գտնելով տետրը՝ քույր և եղբայր որոշեցին «գաղտնազերծել» այն և գիրք գրել՝ կիսվելով իրենց ընտանեկան ժառանգությամբ:
«Մեր ծնողները ֆրանսիացիներ էին, բայց միևնույն ժամանակ չէին մոռանում իրենց հայկական արմատների մասին: Մենք ավանդույթներ ունեինք, խոսում էինք հայերեն, իսկ խոհանոցը մեզ համար տարբեր սերունդներն իրար կապող յուրահատուկ օղակ էր:
Հայկական ուտեստները միշտ մեզ համար տոն էին: Այս գրքի շնորհիվ մենք ոչ միայն փորձեցիքն լուծել ընտանեկլան հարցը (պահպանել ժառանգությունը), այլև ընթերցողին ծանոթացնել այս խոհանոցի հետ», — ասում է Ռիշարը:
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Ֆրանսիայում հայկական խոհանոցի մասին մոտ մեկ տասնյակ գիրք է հրատարակվել: Գրեթե միշտ դրանց հեցղինակները սփյուռքի հայեր են եղել, որոնք անկախ, իսկ առավել ևս խորհրդային Հայաստանի հետ ոչ մի կապ չունեին: