
Իսպանական Mundo Deportivo պարբերականը ներողություն է խնդրել ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբից, քանի որ սխալվել է և Կարասկոյի մասին նյութում «Ղարաբաղն» անվանել է հայկական ակումբ:
Հոդվածում այս սխալն ուղղվել է մոտավորապես մեկ ժամ հետո, իսկ թերթի աշխատակիցներն ու խմբագրությունը ներողություն են խնդրել ադրբեջանական ակումբից:
Ըստ իսպանական մամուլի՝ Իսպանիայում Ադրբեջանի դեսպանությունն անձամբ է միջամտել, և հենց դեսպանատան աշատակիցներն են խմբագրությանը հայտնել կատարված սխալի մասին:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ակումբն այս տարի կարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ:
Սիրարփի Աղաբաբյան