Թուրինի «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է «Ուդինեզեի» (2:6) հետ հանդիպման մասին:
«Ես, ամեն դեպքում, ցանկանում էի, որպեսզի Մանջուկիչը հանգստի հնարավորություն ստանար հաջորդ խաղից առաջ: Նույնիսկ ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել նրան:
Երբ հանդիպման ժամանակ պարտվում ես, մնալով 10 ֆուտբոլիստով, ստիպված մեծ ուժեր ես սկսում ծախսել հաղթանակի հասնելու համար: Այնպես որ, մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել Մանջուկիչին: Նրա հեռացումից հետո սկսեցինք ավելի ուշադիր ֆուտբոլ խաղալ»,- իտալացի մարզչի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն: