Լարվել են Նունե Եսայանի և Արամեի հարաբերությունները. Ավո Խալաթյանը միջամտել է (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Լարվել են Նունե Եսայանի և Արամեի հարաբերությունները. Ավո Խալաթյանը միջամտել է

Boomnews.am-ը գրում է. «Հայաստանի ձայնը 4» փակ լսումների 2-րդ փուլի ընթացքում մասնակցին իրենց կողմը գրավելու համար ոչ հաճելի շփում տեղի ունեցավ Արամեի և Նունեի միջև։ Նունե Եսայանը, փորձելով իր «աշխատանքային փորձը» ներկայացնել, նշել է, որ ինքը արդեն 30 տարի է բեմում է, իսկ Արամեն հակադարձել է, որ ինքը  30 տարի դեռ կլինի բեմում։ Եթերում ամեն ինչ ավարտվեց փոխադարձ ակնարկներով։

Boomnews.am-ի տեղեկություններով՝ այդ քննարկումը չի ավարտվել եթերային տարբերակով։ Ըստ մեր աղբյուրների՝ Նունեն և Արամեն լուրջ զրույց են ունեցել այդ նկարահանումից հետո և Նունեն զգուշացրել է Արամեին զգույշ լինել իր հանդեպ հումորներ անելուց։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: