Լիբերիայից Կուլա Պելիման մեղադրվում է առաջին աստիճանի սպանություն կատարելու մեջ այն բանից հետո, երբ նրա 3 ամսական որդին և 5 տարեկան խորթ որդին մահացած էին հայտնաբերվել: Ողբերգությունից ոչ շատ առաջ 30-ամյա կինը զանգահարել է ոստիկանություն, մտավախություն ունենալով, որ իրեն կարող են արտաքսել, հաղորդում է The Sun-ը:
Ավելի ուշ անհանգստացած մայրն, ով լեգալ կերպով բնակվում էր ԱՄՆ-ում 1997թ.-ից, երկրորդ անգամ է զանգահարել ոստիկանություն: Կինը հաղորդել է, որ ջրախեղդ է արել երկու տղաներին:
«Կուլան լիբերիացի ներգաղթյալ է, ով երկիր է ժամանել 1997թ.: Նա անհանգստանում էր, թե ինչ կարող է պատահել իր հետ, քանի որ նրա սիրած տղամարդը (և երկու տղաների հայրը) հոկտեմբերի 6-ին ֆեդերալների կողմից ձերբակալվել էր ներգաղթի որոշ հարցերի հետ կապված, նշում է ոստիկանության պետ Ռոբերտ Թրեյսին:
Ըստ ոստիկանների, կինը հաղորդել է երեխաների սպանության մասին բացարձակապես հանգիստ տոնով, հաստատելով իր մեղքը տեղի ունեցածի մեջ: Բացի այդ, նրա բնակարանում գազի ուժեղ հոտ է եղել, սակայն չի հաջողվել պարզել արդյոք գազօջախը դիտավորյա՞լ է միացվել: Դրա հետևանքով շենքի բնակչությանը տարհանել են, ոչ ոք չի տուժել: