«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում հետաքրքիր օրինակ է ներկայացրել, թե մատակարարը ինչ հնարքով կարող է կիրառել, որպեսզի խանութում շարված մի քանի սառնարաններից հաճախորդը ընտրի հենց նրա սառնարանը՝ համապատասխան ըմպելիքներով։
Վ. Դիլբարյանը զետեղել է այս նկարը՝ հետևյալ մակարգրությամբ. «Ամռան շոգին բոլորիս համար էլ գրավիչ է սառը ըմպելիքը, ու մարդկանց կգրավեր այս սառած սառնարանը։ Հոյակապ միտք է, սառնարանի ներսում արհեստական նկար են փակցրել` «սառեցրել են»։ Հեռվից նայում ես, մի այլ կարգի սառը տպավորություն է թողնում, և ամառվա տապին եթե 10 հատ սառնարան լինի, միևնույն է՝ սա կբացես»։