Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարող եք հողաթափ նետել էկրանին, տեսնելով այս գրառումս, բայց պիտի ասեմ
?
1) Մեր կրթական համակարգի վատ վիճակի համար իր մեծ լուման ունի հենց վաղուց գործող՝ ընդունվեմ – գնամ ասպիրանտուրա-պաշտպանեմ սխեման:
Եզակի մարդկանց մոտ կարող է ուսման տարիներին ծնվել այս կամ այն թեմայով գիտաշխատանք գրելու գիտակցված ցանկությունը:
Ըստ իս, գիտնական չեն դառնում դեռ երեկ ուսանողական նստարանը զբաղեցնելուց անմիջապես հետո: Գիտնական դառնալու համար առաջին հերթին ուսումնասիրության նյութի հետ աշխատելու զգալի փորձ է պետք:
2) Իսկ ո՞վ ասաց, որ վճարովի ընդունված ուսանողը գիտնական դառնալու շանսեր չունի: Երբեք չեմ համարել, թե բուհ ընդունվելու միավորները «վերջնական» են ուսանողի ներուժը ու հնարավորությունները չափելու համար»:






