ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը 1991 թվականից ի վեր առաջին անգամ սկսում են B-52 ռազմավարական ռմբակոծիչները բերել մարտական պատրաստության վիճակի: Այդ մասին հայտնել է ամերիկյան ՌՕՈՒ-ի գեներալ Դևիդ Գոլդֆեյնը:
«Սա ևս մեկ քայլ է մեր մարտական պատրաստության ապահովման ճանապարհին»,- Գոլդֆեյնի խոսքը մեջբերել է Defence One պորտալը:
Գոլդֆեյնը և ԱՄՆ-ի պաշտպանության այլ բարձրաստիճան պաշտոնատարներ ընդգծել են, որ մարտական պատրաստության բերելու հրամանագիր չի ստացվել, բայց պատրաստությունն արդեն տարվում է՝ սպասելով դրա հնարավոր ստացմանը: