
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ցավում է, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնել է Կրիշտիանու Ռոնալդուին, այլ ոչ թե իր հայրենակից Լեո Մեսսիին
«Հոգումս ցավ էի ապրում, քանի որ մրցանակը հանձնում էի Ռոնալդուին և գիտակցում, որ չեմ կարողանում այն փոխանցել Մեսսիին:
Լեոյի հետ հանդիպումը ֆանտաստիկ էր: Մենք կրկին նույն սիրով ու ջերմությամբ էինք շփվում: Նա դեռևս շատ բան կարող է տալ ֆուտբոլին»,- Մարադոնայի խոսքերը մեջբերում է «A Bola»-ն:
armsport.am