Մերձմոսկովյան շրջանում հայրը պաշտպանել է դստերն, ում ծեծի է ենթարկել դպրոցականների ամբոխը: Դաժան ծեծի զոհ է դարձել Էլեկտրոստալից 15-ամյա Նաստյա Ռ.-ն: Փաբլիք Mash-ի տվյալներով, աղջկա վրա հարձակվել են նրա հասակակից աղջիկները՝ նախանձելով նրա ժողովրդականությանը:
Ըստ համանուն տելեգրամ-ալիքի, ավելի ուշ հայրը պատժել է դստերը նեղացնողներին: Աղջիկներին նա ձեռք չի տվել (ծեծի դրդչուհին եղել է 15-ամյա Դաշան), բայց հարցերը պարզել է տղաների հետ, ովքեր հեռախոսով նկարել էին ծեծը:
Հոգատար ծնողը պատմում է, որ հիմա նա դստերը դպրոց է տանում՝ ձեռքից բռնած: Դպրոցում անչափահասների ռազբորկաներին նշանակություն չեն տվել:
Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի ՆԳՆ վարչության Հերթապահ մաս հաղորդում էր ստացվել Էլեկտրոստալում երկու անչափահասների միջև ծեծի մասին: Նախնական տվյալներով, պարզվել է, որ տեղի է ունեցել կոնֆլիկտ, որի հետևանքով աղջիկներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել: Փաստի առթիվ ստուգում է անցկացվում, որի արդյունքներով օրենսդրությանը համապատասխան որոշում կկայացվի, հայտնել են ոստիկանությունում: