
Հոկտեմբերի 20-22-ը Երևանում կայացել է սեղանի թենիսի Հայաստանի թիմային առաջնությունը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մասնակցել են տղամարդկանց և կանանց տասական թիմեր՝ Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից: Ընդհանուր առմամբ՝ 68 մարզիկ:
Տղամարդկանց պայքարում չեմպիոն է դարձել «Հայաստան» ՄՄ թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արաբկիրի մարզադպրոցը, երրորդը՝ ԽՄՕՄՄ-ը:
Կանանց պայքարում հաղթող է ճանաչվել Արաբկիրի մարզադպրոցը, երկրորդը՝ Շենգավիթի, իսկ երրորդը՝ քաղաքապետարանի մարզադպրոցը:
armsport.am