Տարեկան մոտավորապես 300 հազար բրիտանահպատակներ աշխատանքը կորցնում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 26-ին գրել է The Guardian թերթը՝ վկայակոչելով ուսումնասիրության տվյալները, որն անցկացվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պատվերով: Հետաքննության արդյունքների շուրջ զեկույցում նշվում է, որ խնդիրները, որոնք կապված են հոգեկան կամ հոգեբանական առողջության հետ, երկրի տնտեսության վրա տարեկան նստում են մինչև 99 մլրդ ֆունտ ստեռլինգ: Ընդ որում՝ այդ կորուստներից 42 մլրդ ֆունտը բաժին է ընկնում աշխատողներին: Թերթը նշում է, որ այն բրիտանացիների թիվը, որոնք աշխատանքը կորցնում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով, 50 տոկոսով գերազանցում է այն աշխատողների թիվը, որոնք աշխատատեղերը թողնում են ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրներ:
Տարեկան 300 հազար բրիտանացիներ աշխատանքը կորցնում են հոգեկան առողջության խնդիրների պատճառով
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ