Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը 1 ամսվա ընթացքում նիհարել է 9 կգ։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին բացահայտել է նիհարելու իր գաղտնիքը։
«Իհարկե, ավելի լավ է դանդաղ նիհարել, սակայն իմ օրգանիզմի առանձնահատկությունն է, որ ես արագ եմ նիհարում։ Ամսվա ընթացքում առավելագույնը կարելի է նիհարել 5-6 կգ»,– ասաց դերասանուհին, որը հաճախ է խորհուրդներ տալիս երկրպագուներին, թե ինչպես նիհարել։ Վերջին շրջանում նա ուղիղ միացումներ է ունենում Ֆեյսբուքում, խորհուրդներ տալիս անձնական փորձից, հյուրընկալում մասնագետների։ Նաիրան նշեց, որ ժամանակին դիմել է բազմաթիվ դիետոլոգների ոչ միայն Հայաստանում և ունի մեծ փորձ։
Հայկական իրականության մեջ այս ճանապարհը, սովորաբար, հիմք է դառնում, որպեսզի ավելի ուշ հայտնի մարդիկ դառնան տվյալ ոլորտի «մասնագետը»։ Նաիրան, սակայն, պնդում է, որ ինքը դիետոլոգ դառնալու մտադրություն չունի, քանի որ դրա համար պետք է բժշկական կրթություն, որն ինքը չունի։
Թող ինձ ներեն մյուս դիեոլոգները, սակայն ես դիետոլոգ ընկալում եմ բժշկական կրթություն ունեցող մարդկանց, որոնք տեղյակ են մարդու ամեն բջիջին, օրգանիզմի կառուցվածքին։ Խորհուրդներ տալիս էլ ես նշում եմ, որ պետք է հետո քայլեր ձեռնարկել հետազոտվելուց հետո»,– ասաց նա։
Դերասանուհին նկատեց, որ նիհարելու համար պետք է ճիշտ համադրել սնվդատեսակները. «Պետք է օրվա ընթացքում օգտագործել սպիտակուցներ, ածխաջրեր և ցելյուլոզա։ Երբ դրանցից մեկը պակասում է, ճարպակալում է սկսում»։
Ըստ Նաիրայի` ավելորդ կիլոգրամները իրեն երբեք չեն կոմպլեքսավորել արտաքին տեսքի առումով, սակայն առողջական խնդիրներ են ստեղծել։ «Ավելորդ քաշն իմ ինքնագնահատականի վրա որևէ կերպ չի ազդում, սակայն առողջությանս վրա ազդում է։ Ես չեմ կոմպլեքսավորվում տեսքից, սակայն կոմպլեքսավորվում եմ մեջքի ցավից, շնչահեղձ լինելուց։ Խնդիրը միայն արտաքին տեսքի համար քաշ կորցնելը չէ։ Ես հարցը դիտարկում եմ առողջ սնվելու և առողջ ապրելակերպի տեսանկյունից։ Ճարպակալումը հաճախ բերում է հոդացավերի, ինֆարկտի, շնչահեղձության»,– ասաց դերասանուհին։
Նաիրան նշեց, որ ժամանակի սղության պատճառով քիչ է զբաղվում սպորտով, թեև օրվա ընթացքում փորձում է շատ քայլել։