«Հոկտեմբերի 27-ին միացավ անապագա Հայաստանի ժամացույցը, որի զարկերը կանգնացնող չկա…»
Advertisement 1000 x 90

«Հոկտեմբերի 27-ին միացավ անապագա Հայաստանի ժամացույցը, որի զարկերը կանգնացնող չկա…»

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից անցել է տասնութ տարի։ Տասնութ տարի է՝ Հայաստանը տարածքից չի վերածվում պետության, հայրենիքի։ Տասնութ տարի է՝ ժողովրդի մեծամասնությունը Հայաստանի բնակչից չի դառնում Հայաստանի Հանրապետության քաղաքացու։

Եվ տասնութ տարի է՝ չենք գտնում ապագայի մեր տեսլականը, ապրելու, արարելու մեր նպատակը՝ օրերը դարձնելով ամիսներ, տարիներ, տասնութ տարիներ…

Հոկտեմբերի 27-ին միացավ անապագա Հայաստանի ժամացույցը, որի զարկերը կանգնացնող չկա…»: