«Կային թայֆեք, որոնք օլիգարխների տակ էին, իրենց հետ հարց ունենալը նույնն էր, որ այսօր փորձես սահմանն անցնել դեպի Սդրբեջան»
Advertisement 1000 x 90

«Կային թայֆեք, որոնք օլիգարխների տակ էին, իրենց հետ հարց ունենալը նույնն էր, որ այսօր փորձես սահմանն անցնել դեպի Սդրբեջան»

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկ-մեկ որ հիշում եմ, թե կրիմինալի առումով ինչ էր կատարվում Հայաստանի խոշոր քաղաքներում անկախությունից հետո թերևս մինչև 2000 ականների վերջերը, հասկանում եմ, որ ահագին բան է փոխվել։

Չկար թաղ, որտեղ չլիներ իր կրիմինալ թայֆեն, ամեն թաղ ու խոշոր քաղաքներ, գյուղեր ունեին իրենց թայֆի ղեկավարներ, որոնք իրենց տարածքներում ինչ ուզում ու ոնց ուզում անում էին։

Կհիշեն երևի տղաները, հատկապես նրանք, ովքեր ուսանող են եղել, թե ինչքան շատ էր բուհական կրիմինալը, պոլիտեխնիկի, գյուղինստիտուտի ու օղակաձև զբոսայգու տարածքներում կռիվները մեկ-մեկ ճակատամարտեր էին հիշեցնում։

Կային թայֆեք, որոնք օլիգարխների տակ էին, իրենց հետ հարց ունենալը նույնն էր, որ այսօր փորձես սահմանն անցնել դեպի Ադրբեջան ու մի տեսակ համատարած անպատժելիություն կար։ Ներկա վիճակը, մասշտաբների առումով անհամեմատելի է, երկիրն անհամեմատ հանգիստ է այդ առումներով։

Անհերքելի է, որ օլիգարխներն ու իրենց թայֆեքը եթե մի ժամանակ շատ հաճախ պետության գլխին էին, հիմա հաստատ տակն են, իսկ նրանց երբեմնի կարկառուն ներկայացուցիչները պրոցեսների վրա գերթե չեն ազդում։ Եթե կան մարդիկ, որ չեն համաձայնի, թող հիշեն էդ թվերի իրենց թաղերը ու համեմատեն ներկա վիճակի հետ»։