Կառավարությունն առաջարկում է սպանդանոցային մորթը դարձնել պարտադիր, ոչ սպանդանոցային եղանակով մորթի ենթարկված կենդանական ծագման միսը շուկայում շրջանառելն արգելել։ Օրենքը խախտած ֆիզիկական անձանց առաջարկվում է տուգանել 20 հազար դրամի չափով, պաշտոնատար անձանց՝ 100 հազար դրամով։
«Այս վերջին թանկացումներն էլ արհեստական էին, ասում են՝ խոտ չկար, կամ արտահանումն էր շատ։ Ո՞նց եղավ, որ այս աղմուկից հետո էլի իջան գները։ Իրենք կոռուպցիան կառավարելով՝ թանկացնում-էժանացնում են։ Այս թանկացումներն արվեցին, որ մարդիկ անասուները չմորթեն մինչև կլինեն սպանդանոցները՝ իրենց սպանդանոցները, բնականաբար»,- ասել է միս վաճառողներից մեկը։
Ամբողջությամբ՝ epress.am