Պատկերացրեք, որ մեքենա եք վարում, որի դիմապակուն գտնվող էկրանն օգտագործում եք անծանոթ քաղաքաքում նավիգացիայի միջոցով կողմնորոշվելու համար: Ինչպես գրում է weforum.org կայքը, տեղեկատվությունն օգտագործվում է ոչ միայն ճիշտ ճանապարհը ցույց տալու, այլև ձեզ շրջապատող իրականության նկատմամբ առավել զգոն լինելու համար։ Օրինակ` հեծանվորդների և հետիոտնի նկատմամբ: Վիրտուալ բովանդակության ճիշտ ընկալումը ոչ միայն խիստ կարևոր է, այլևս կյանքի և մահվան հարց:
Տեղեկատվությունը պետք է բավական երկար ցուցադրվի, որպեսզի անձը կարողանա ընկալել այն այնպես, որ այդ տեղեկատվությանը համարժեք որոշումներ կայացնի և գործողություններ կատարի: Այդ ժամանակային անբավարարության խնդիրը լուծում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ստղծված համակարգերը, որոնք որոշումներ են կայացնում ավելի արագ, քան կարող է մարդը: Հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ չափից շատ ինֆորմացիայի ցուցադրումը կարող է վնասել համակարգից օգտվողին, սակայն ոչ բավարար ինֆորմացիայի ցուցադրումը կարող է վնասել հավելվածի օգտակարությանը:
Այս գործում վճռական նշանակություն ունի այն հանգամանքը, թե ուր է նայում օգտատերը: Միայն այդ դեպքում նրանց կարելի է հասցնել այն տեղեկատվությունը, որ նրանց անհրաժեշտ է տվյալ վայրում, որտեղ նրանք կկարողանան մշակել այդ տվյալները: Հասկանալու համար, թե որտեղ է պետք տեղադրել վիրտուալ բովանդակությունը, կատարվել են մի շարք հետազոտություններ։
Որտեղ է պետք տեղավորել տեղեկատվությունը
Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ուր է նայում անձը: Պարզվում է՝ մարդու տեսողության նրբերանգները թույլ են տալիս հաշվարկել, թե ուր է նայում անձը: Այս տվյալները համեմատելով տեսախցիկների տվյալների հետ, որոնք ցույց են տալիս մարդու տեսողության դաշտը, մենք կարող ենք հասկանալ, թե ինչ է տեսնում մարդը և ինչին է նայում: Տեսողությունը ստուգող համակարգեր առաջին անգամ ի հայտ են եկել 1900-ական թթ: Ժամանակի ընթացքում ստեղծվել են նորերը, որոնք առավել հեշտ օգտագործելի են դարձել: Այսօր դրանք տեսողությունը ստուգում են` օգտագործելով տեսախցիկների, պրոյեկցիայի և համակարգչային տեսողության ալգորիթմները` հաշվարկելու համար աչքի դիրքը և հայացքի սևեռումն էկրանին:
Տվյալները վերլուծելիս օգտագործվում են հիմնականում երկու չափումներ: Առաջինը կոչվում է ֆիքսում: Այս անվանումն օգտագործվում է նկարագրելու համար այն երևույթը, երբ սևեռում ենք հայացքը որևէ հատվածում, քանի որ ինչ-որ հետաքրքիր հատված գրավել է մեր ուշադրությունը: Երկրորդ չափումը վերաբերում է հայացքի արագ թեքմանը: Մեր աչքերը հիմնականում «սլանում» են մի տարածքից մյուսը` տվյալ վայրի հատվածների մասին ստանալու տեղեկատվության որոշակի հատված: Մեր ուղեղը հետագայում այդ տեղեկությունները միացնում է իրար` մեր մտքում վիզուալ պատկեր կազմելով:
Օրինակ` եթե անձն օգտագորում է բջջային հավելված, որը նրան օգնում է գնել ցածր կալորիականություն ունեցող հացահատիկներ, հավելվածում յուրաքանչյուր հացահատիկի կալորիականության մասին տեղեկատվություն առկա է: Յուրաքանչյուր տուփ վերցնելու և հացահատիկի սննդային արժեքը կարդալու փոխարեն՝ օգտատերը կարող է ձեռքում պահել հեռախոսը, այն ուղղել տուփի վրա և ստանալ համապատասխան տեղեկատվությունը: Բայց մտածեք, թե որքան է ծանրաբեռնված հացահատիկների շարքը տարբեր տուփերով: Առանց պիտակները որևէ կերպ կանոնակարգելու՝ բոլոր հացահատիկների կալորիականության մասին տեղեկատվությունը կցուցադրվի: Անհնար կլինի նույնականացնել այն հացահատիկի կալորիականության մասին տեղեկատվությունը, որը հետաքրքրել է անձին: Ստուգելով աչքերը` կարելի է հասկանալ, թե որ տուփերին է նայում օգտատերը: Ապա ցուցադրվում է այդ հացահատիկի կալորիականության մասին տեղեկատվությունը: Երբ նա հայացքը հեռացնում է դեպի այլ տուփ, ցուցադրվում են դրա տվյալները:
Այն տեղեկատվությունը, որ օգտատերը ցանկանում է ստանալ, հասանելի է նրան, և երբ նա հավելյալ տեղեկատվության կարիք ունենա, կարող է ցուցադրվել նաև այդ տեղեկատվությունը:
168.am