«Փարիզի Աստվածամոր տաճարի» Էսմերալդան հայուհի Էլեն Սեգարան է
Advertisement 1000 x 90

«Փարիզի Աստվածամոր տաճարի» Էսմերալդան հայուհի Էլեն Սեգարան է

Հայկական արմատներով ֆրանսիացի երգչուհի Էլեն Սեգարան հայտնի Notre-Dame de Paris երաժշտա-թատերական ներկայացման պատմության մեջ Էսմերալդայի լավագույն դերակատար է ճանաչվել: Գրում է Rusarminfo.ru-ն:

Իր նուրբ ձայնով Ֆրանսիան նվաճած երգչուհին ծնվել է 1971թ. Տուլոնի հարևանությամբ գտնվող Սի Ֆուր Լե Պլաժ կոմունայում: Երգչուհու հայրը ծագումով իտալացի է, իսկ մայրը հայուհի` Թերեզա Գասպարյանը, որի նախնիները Ֆրանսիայում բնակություն հաստատել են Հայոց ցեղասպանության տարիներին: Էլենը հայկական միջավայրում է դաստիարակվել:

Լյուկ Պլամոնդոնի և Ռիշար Կոչիանտեի Notre-Dame de Paris մյուզիքլում Էլենը Էսմերալդայի դերը ստացել է 1997թ.: Մյուզիքլի և դրա հեռուստատեսային տարբերակի հայտնիությունը գերազանցեց բոլոր ակնկալիքները և համաշխարհային ռեկորդներ սահմանեց, ինչի շնորհիվ Էլենն առաջին մեծության համաշխարհային աստղի վերածվեց:

Ներկայումս 46-ամյա երգչուհին շրջագայում է ամբողջ աշխարհում իր նոր սոլո նախագծով և 3 երեխաների դաստիարակում:

rusarminfo.ru