2026 թվականի մայիսի 26-ին` «Տեսնելով անտեսանելին» հաղորդման հերթական թողարկման գաղտնի հյուրը երգչուհի Գայա Արզումանյանն էր։ Հաղորդման ընթացքում քննարկվեցին երգչուհու կյանքի տարբեր դրվագներ, անձնական և մասնագիտական ճանապարհը, ինչպես նաև նրա շրջապատում կարևոր դեր ունեցած մարդիկ։
Սակայն զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրության արժանացավ Գայա Արզումանյանի կյանքում տարիներ շարունակ կարևոր տեղ զբաղեցրած անձանցից մեկը՝ դիզայներ-ոճաբան Արայիկ Գաբաջյանը, ով երկար տարիներ զբաղվել է Գայա Արզումանյանի ոճով, արտաքին կերպարով և առհասարակ, եղել է երգչուհու մասնագիտական գործունեության կարևոր մարդկանցից մեկը։
Նրանց համագործակցությունը տարիների ընթացքում եղել է տեսանելի, իսկ անձնական հարաբերությունները, ինչպես պարզվեց հետագայում, դուրս չեն եկել աշխատանքային շրջանակներից։
«Տեսնելով անտեսանելին» հաղորդման ընթացքում պայծառատես Անի Գրիգորյանը բավականին հետաքրքիր կանխատեսում արեց՝ ասելով, որ ինքն այլևս չի տեսնում նրանց հետագա համագործակցությունը։
Այդ պահին, սակայն, այս կանխատեսումը որևէ պաշտոնական հաստատում չուներ։
Հաղորդման երկրորդ հատվածում հաղորդավարի հարցին ի պատասխան՝ Գայա Արզումանյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ իրենց մասնագիտական համագործակցությունն ավարտվել է։ Երգչուհին միայն նշեց, որ Գաբաջյանի հետ շարունակում են ունենալ ջերմ հարաբերություններ։
Այս պատասխանն, անշուշտ, ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց, քանի որ հարցն այդպես էլ մնաց բաց։
Արդյո՞ք Գայան և Արայիկը շարունակում են աշխատել միասին, թե՞ տարիներ շարունակ գոյություն ունեցած համագործակցությունն արդեն անցյալում է։
Այս հարցի պատասխանը հնչեց մեկ ամիս անց։
2026 թվականի հունիսի 26-ին արդեն 168TV-ի «Ռանդևու» հաղորդման շրջանակներում հյուրընկալվել էր հենց դիզայներ-ոճաբան Արայիկ Գաբաջյանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Գայա Արզումանյանի հետ նրա հարաբերություններին և համագործակցությանը։
Այս անգամ պատասխանն արդեն հստակ էր։

Արայիկ Գաբաջյանը հաստատեց, որ ինքն ու Գայա Արզումանյանն այլևս միասին չեն աշխատում։
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ մասնագիտական համագործակցության դադարն ամենևին չի նշանակում հարաբերությունների խզում։ Ըստ նրա՝ իրենք շարունակում են մնալ ընկերներ և պահպանել ջերմ հարաբերություններ։
Այսպիսով, մայիսի 26-ին հնչած կանխատեսումը մեկ ամիս անց փաստացի հաստատվեց հենց կողմերից մեկի կողմից։
Ստացվում է, որ այս անգամ ևս Անի Գրիգորյանի կանխատեսումն իրականություն դարձավ։ Եվ եթե մայիսի 26-ին դա ընդամենը կանխատեսում էր, ապա մեկ ամիս անց այն արդեն դարձավ փաստ՝ Գայա Արզումանյանն ու Արայիկ Գաբաջյանն այլևս չեն համագործակցում:







