Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկ անգամ եւս կանդրադառնամ այդ գլամուր տիկնոջը, որը ինքնադրսեւորվելու, ինքնահռչակվելու նոր ասպարեզ է գտել՝ յուր ծաղկավոր նկարներից հետո ու այլեւս երբեք չեմ հիշի նրան․․․
Ի դեպ, տպավորությունն այնպիսին էր, որ իր վերջին պոստը՝ Սեյրանի վերադարձի մասին, հենց Սեյրանն էլ գրել էր՝ թաքնվելով ատամնաբույժ կնոջ լայն թիկունքի հետեւում․․․
Եվ ուրմեն, ես նրանց թվում եմ, ով իրեն շատ վատ էր զգում, երբ մամուլը քրքրում էր տիկնոջ սպիտակեղենը՝ Պնախարար Օհանյանին հարվածելու համար․․․
Անձամբ ինձ՝ Օհանյանն ասել է, թե ով է դա անում․․․
Ընդ որում, դա հաստատապես Վիգեն Սարգսյանը չէր․․․ հետագայում ինքը դարձավ ՆՈՒՅՆԵՆՑ քաղաքական համախոհը․․․ ջարդեցի՞ն նրան․․․ չգիտեմ․․․
Խնդիրն այլ է եւ անչափ տարողունակ․․․
ա/ Այն ժամանակ, երբ խփում էին Օհանյանին ու յուր ատամնաբույժ տիկնոջը․․․ ձեռքի հետ վարկաբեկվում էր նաեւ բանակը․․․ պատերազմող, «փոքր ածու» մեր երկրի համար դա ահավոր վտանգավոր էր, որովհետեւ էս պստիկ երկիրը միշտ ներքին թշնամուց է վնասվել, կորսվել․․․ հետո էլ, ոնց ասում են՝ «թուրքը նայում, ծիծաղում էր»․․․
բ/ Բայց այն ժամանակ դա անում էին ասենք՝ բանակից հեռու եղողերը․․․ մամուլը․․․
գ/Հիմա այդ գործով զբաղվում է անձամբ Սեյրան Օհանյանը․․․ այր ու կին, մի մարմին․․․
Բանակն այսօր գտնվում է լրջագույն ռեֆորմների փուլում․․․ եւ հարվածները, բացի քաղաքական լինելուց կարող են եւ բարոյական, գեոպոլիտիկ եւ եսիմ էլի ինչ համարվել․․․
Կարելի է կարծել․
-Դե հիմա, գերակտիվ, թացը՝ չորին խառնած կին է, գլամուրը խեղդում է․․․ Օհանյա՞նը ոնց է թույլ տալիս․․․
Ախր բանակը նաեւ իր «դետիշչան» է, ոնց կարելի է այդքան․․․․ ընկնել․․․
Հ․Գ․ Բան ունես, տղամարդավարի կանգնի՝ ասա․․․ էս ի՞նչ ես անում․․․ խփած էնեգիան տասնապատիկ ուժով հետ է գալու, գիտես չէ․․․ որպես հավատացյալ մարդ (իմ հաղորդումում դա պնդում էիք)․․․
Ի դեպ, սոցիալական դարդ ու ցավից խոսող գլամուր տիկինն ու յուր ամուսին՝ նախկին Պնախարարը կառուցեցի՞ն իրենց բժշկական կենտրոնը ԱՄՆ-ում․․․ ի՞նչ փողերով․․․ ո՞ւմ համար»: