ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլն ասում էր, որ քաղաքականության մեջ ոչինչ ոչ հրապարակային չի անելու։ Կհետևեմ իր խորհրդին ու բաց կասեմ։ Նիկոլ ջան, Էդմոն ջան, հիմա դուք կսկսեք վերլուծել երեկվա ընտրությունների արդյունքներն ու պատճառները։ Պառլամենտականին մնացել են հաշված ամիսներ։ Եթե ձեր եզրակացությունների մեջ հանկարծ հասնեք այնտեղ, որ սեղանի կարիք ունենաք մեկ միասնական թղթի վրա աշխատելու համար (հույս ունեմ թղթի անունը ծրագիր կլինի), հիշում եք, մեր նկուղի ընդարձակ սեղանը միշտ պատրաստ է։ Ուղղակի ասեցի ասեմ…
Հ.Գ. Գինիի հույս չունենաք»: