Հունաստանում շարունակվում է Եվրոպայի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունը: Չորրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը մրցել է Հունաստանի առաջին թիմի հետ:
Մեր ընտրանին հաղթանակ տոնեց 2.5-1.5 հաշվով: Սև խաղաքարերով հանդես եկած Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը ոչ-ոքիներ խաղացին: Լիլիթ Մկրտչյանը, ով խաղում էր սպիտակներով, նույնպես ոչ-ոքի խաղաց: Մեր թիմից միակ հաղթանակը տոնեց սպիտակ խաղքարերով հանդես եկած Մարիա Գևորգյանը:
Բոտսարի – Դանիելյան` ½-½
Մկրտչյան -Տսոլակիդու` ½-½
Պավլիդու- Գալոյան` ½-½
Գևորգյան- Ավրամիդու՝ 1 – 0
Այս տուրից առաջ Հայաստանի կանանց հավաքականը թիմային 4 միավորով կիսում է 5-13-րդ տեղերը: Տուրի մյուս պարտիաները դեռ ընթացքի մեջ են:
armsport.am