Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում շարունակվում է Եվրոպայի կանանց և տղամարդկանց թիմային առաջնությունը: Չորրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Հոլանդիայի ընտրանու հետ:
Մեր շախմատիստները կարողացել են հաղթանակ տոնել 2.5-1.5 հաշվով: Սպիտակ խաղաքարերով հանդես եկով Լևոն Արոնյանն իր պարտիան ոչ-ոքի ավարտեց, իսկ Գաբրիել Սարսգյանը հաղթանակ տոնեց: Սևերով հանդես եկած Սերգեյ Մովսեսյանը պարտություն կրեց: Հրանտ Մելքումյանն էլ իր պարտիան ավարտեց հաղթանակով:
Արոնյան – Գիրի` ½-½
Լամի -Մովսեսյան` 1 -0
Սարգսյան – Բոկ` 1 – 0
Սոկոլով- Մելքումյան՝ 1- 0
Հիշեցնենք, որ մեր ընտրանին նախորդ երեք տուրերում կարողացել էր հաղթել Շվեյացարիայի և Հունաստանի հավաքականներին և ոչ-ոքի խաղալ խորվաթների հետ: Այս տուրից առաջ մեր հավաքականը 5 միավորով կիսում էր 2-8-րդ հորիզոնականները:
armsport.am