Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հոկտեմբերի 31-ին ազգային խորհրդարանի նիստին եկել է պատկերապատումների հերոս Սուպերմենի հագուստով, որով քաղաքական գործիչը պատրաստվում էր նշել Հելոուինի տոնը: Այս մասին, հայտնել է CTV հեռուստաալիքը:
Կառավարության ղեկավարը նիստերի դահլիճին, որի մոտ կանգնած էին լրագրողները, մոտեցել է կապույտ աշխատանքային կոստյումով և սպիտակ վերնաշապիկով՝ կարմիր փողկապ կապած: Նա դրել էր սև շրջանակով մեծ ակնոց, իսկ վարչապետի մազերը սղալված էին գելով: Հենց այս տեսքն ունի Քլարկ Քենթը, ինչպես Սուպերմենին կոչում են առօրյա կյանքում: