Ռեյմոնդ Դամադյանը МРТ-ի ստեղծողն է, ում մինչ օրս չեն շնորհել Նոբելյան մրցանակ
Advertisement 1000 x 90

Ռեյմոնդ Դամադյանը МРТ-ի ստեղծողն է, ում մինչ օրս չեն շնորհել Նոբելյան մրցանակ

Ռեյմոնդ Դամադյանը ծնվել է 1936 թ. Նյու Յորքում: Մանկուց ջութակ է նվագել և երազել հանրահայտ ջութակահար դառնալ: Սակայն տատիկի երկարատև հիվանդության և մահվան պատճառով որոշել է օնկոլոգ դառնալ:

1960 թ. Դամադյանը ստանում է Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի դոկտորի կոչումը, իսկ 11 տարի անց, հրատարակվում են հյուսվածքների վերաբերյալ նրա առաջին աշխատությունները:

damadyan

Մագնիսա-միջուկային ռեզոնանսի էֆեկտի հիման վրա ստեղծված սարքավորումները առաջին անգամ կիրառել և հետազոտություններ է արել Ռեյմոնդ Դամադյանը: Նա առաջին փորձերն անցկացրել է առնետների վրա, և առաջինն է եղել, որ առնետների մոտ նման մեթոդով քաղցկեղ է ախտորոշել:

1972 թ. գիտնականը առաջարկել է սկանավորել վերը նշված մեթոդով՝ ՄՄՌ (ЯМР), մարդու ամբողջ մարմինը, միաժամանակ դիմելով այդ սարքավորման պատենտը ձեռք բերելու համար: Թույլտվությունը ստացել է 2 տարի անց:

733fa2e7-f054-4edb-bc02-2a2eb1db5105

1977 թ. առաջինն է Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ կամ MРТ) փորձարկել իր վրա: Քանի որ նրա քաշը մեծ է եղել և եղած սարքը իր չափերով չի համապատասխանել պահանջներին, փորձին մասնակցել է Դամադյանի օգնականը: Արդյունքները մինչ այժմ համարվում են ախտորոշիչ բժշկության ամենանշանակալից ձեռքբերումներից մեկը աշխարհում:

1978 թ. Դամադյանը հիմնում է МРТ սարքավորումների մեծաքանակ թողարկման համար նախատեսված ընկերություն: 2 տարի անց առաջին սարքավորումները դուրս են գալիս լայն շուկա: Ոլորտը շատ արագ զարգանում է:

mri-fig-6-reagan_damadian

Չնայած բազում գնահատականների, իբրև МРТ-ի ստեղծող, Նոբելյան մրցանակ Դամադյանը չի ստանում:

hidi-85-raymond-damadian-pan_7878

Աղմուկը սկսվում է 2003 թ.: Այդ ժամանակ մրցանակը ստանում են Պիտեր Մենսֆիլդը և Փոլ Լոթերբերը: Նրանք МРТ համալրել, լրացրել են, բայց երբեք չեն համարվել են այդ գաղափարի հեղինակները: Գիտական շրջանակներում մեծ աղմուկ է բարձրանում: Ավելի ուշ ակտիվիստների մի խումբ, որ հանդես էր գալիս «Ռեյմոնդ Դամադյանի ընկերները» անվամբ, հրապարակայնորեն բողոքարկում է Նոբելյան հանձնաժողովի որոշումները: Հոդվածներ են հրապարակվում New York Times, Washington Post, Los Angeles Times և Stockholm’s Dagens Nyheter թերթերում: Սակայն Նոբելյան հանձնաժողովը մինչև հիմա դեռ չի փոխել իր որոշումը հօգուտ Դամադյանի, ով արդեն 80 տարեկան է: