5 ախտանշան, որոնք չի կարելի անտեսել
Advertisement 1000 x 90

5 ախտանշան, որոնք չի կարելի անտեսել

Որոշ ախտանշաններ ոչ մի սարսափելի բանի մասին չեն վկայում, իսկ որոշներն էլ հատուկ ուշադրություն են պահանջում։ Թերապևտ էվելին Լյուինը կազմել է այն ախտանշանների ցուցակը, որոնք ոչ մի դեպքում չի կարելի  անտեսել։

Հանկարծակի փորացավ

Փորացավեր ունենում են գրեթե բոլորը, բայց եթե ցավը հանկարծակի է հայտնվել և շատ ուժեղ է, ցանկալի է դիմել բժշկի։ Նման ցավերը կարող են մատնանշել մի շարք խնդիրներ, այդ թվում՝ կույր աղիի բորբոքում, փորկապություն, ձվարանի կիստայի կամ աորտայի պայթելը։

Աղիներում սուր ցավի դեպքում նույնպես մասնագետը խորհուրդ է տալիս արագ շտապ օգնություն կանչել։

Հևոց՝ առանց պատճառի

Եթե Դուք առանց  պատճառների հևում եք, եթե շնչելը դժվարացել է, և չկան ակնհայտ պատճառներ, արագ դիմեք բժշկի, քանի  որ դա կարող է թոքային էմբոլիայի նախանշան լինել։ Այս խնդրին  հաճախ բախվում են օրալ հակաբեղմնավորիչներ ընդունող կանայք, ծխողները և երկար նստակյաց կյանք վարողները։

Առանց  պատճառների հևոցը նաև ասթմայի, թոքաբորբի, խուճապային հարձակման և այլ խնդիրների նշան կարող է լինել։

Հանկարծակի գլխացավ

Գլխացավեր ժամանակ առ ժամանակ բոլորս էլ ունենում ենք։ Բայց եթե ցավը հանկարծակի է վրա հասնում և շատ ուժեղ է լինում, այն չարժե անտեսել․ դրա պատճառը կարող է լինել ուղեղում արնահոսությունը, որը վտանգավոր է։

Անհագ ծարավ

Եթե Դուք սկսել եք սովորականից շատ ջուր խմել, բայց․ միևնույնն է, անընդհատ ծարավ եք, ուրեմն դիմեք բժշկի։ Դա կարող է շաքարախտի նշան լինել։

Կրծքում, պարանոցի, ծնոտի, մեջքի կամ ձեռքի շրջանում ճնշում կամ ցավ

Կրծքում ցավերը ինֆարկտի ամենատարածված նշաններից են։ Բայց կան նաև այլ նշաններ, օրինակ, անսովոր հոգնածություն, օդի պակաս, ցավ վզի, ծնոտի, մեջքի կամ ձեռքերի շրջանում։

med.news.am