
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իհարկե Արամի և Գարիկի կատարմամբ «Լավ երեկոն» բավականին լավ է ստացվում; Բայց ինձ ամենաշատը դզեց Նիկոլի մասնակցությունը այդ հաղորդմանը: Վերջապես Հայաստանում կոտրվում են այն անիմաստ կարծրատիպերը, որ քաղաքական գործիչները միայն թոք-շոուներում կամ լրատվական հաղորդումներում պետք է երևան: Հավատացեք պարոնայք, այս հաղորդումը նրա վարկանիշը շատ ավելի շատ բարձրացրեց, քան 30 թոք շոու:
Պարոնայք և տիկնայք քաղաքական գործիչներ, դեմքի լուրջ հայացքը կամ անիմաստ դեմքով իբր լուրջ միտք արտահայտելը դա դեռ խելքի նշան չէ (բարոն Մյունհառւզենի ականջը կանչի): Մի փոքր բնական եղեք: Այդպես գոնե ծիծաղելի չեք լինի: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Նիլոլին այս եթերի կապակցությամբ»: