ՀՀԿ-ի խայտառակ պարտությունը Շիրակի մարզում
Advertisement 1000 x 90

ՀՀԿ-ի խայտառակ պարտությունը Շիրակի մարզում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոյեմբերի 5-ին Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում նաև Շիրակի մարզի խոշորացված համայնքներում, անցկացվեցին համայնքապետերի ընտրություններ… Շիրակի մարզում տեղի ունեցան երեք համայնքների՝ Ախուրյանի (միավորում է 8 գյուղ), Մարմաշենի (միավորում է 15 գյուղ) և Անիի (միավորում է 17 գյուղ) համայնքապետերի ընտրություններ…

Ընտրությունների արդյունքները բավականին տհաճ են ՀՀԿ-ի համար,քանի որ մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարի կողմից ՄԻԱԿ սատարվող թեկնածու՝ Մարմաշենի համայնքապետի թեկնածու, Քեթիի նախկին գյուղապետ Թորգոմ Սահակյանը պարտություն կրեց… Այդ խոշորացված համայնքում, որը միավորում է 15 գյուղ, որոնցից Մարմաշեն, Մայիսյան, Շիրակ, Վահրամաբերդ համայնքները Գյումրիի արվարձանային և բավական մեծ բնակչություն ունեցող գյուղեր են, հաղթանակ է տարել ՀՅԴ-ի ներկայացուցիչ, գործարար Կարեն Արշակյանը, ով ստացել է 1463 ձայն… ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված Թորգոմ Սահակյանը ստացել է 1289 ձայն…

Խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավար ընտրված Արծրունի Իգիթյանի(ստացել է 1464 ձայն) և Անիի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրված Արտակ Գևորգյանի(ստացել է 3909 ձայն)հաղթանակի մեջ ՀՀԿ մարզային կառույցը ՈՉ ՄԻ լումա չունի…

Ախուրյանի պարագայում ՀՀԿ-ն, չունենալով հարմար թեկնածու, ստիպված եղավ պաշտոնապես պաշտպանել Ախուրյանը գրեթե քառորդ դար ղեվարարած ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանին,իսկ Անիում հաղթանակ տարած Արտակ Գևորգյանին էլ ՀՀԿ մարզային կառույցը հնարավորինս «խանգարում» էր՝ ծածուկ պաշտպանելով թեկնածուներից մեկին… Արտակ Գևորգային հիմնականում սատարել է նրա քավորը՝ ԱԺ պատգամավոր, «հնաբնակ» ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը…

Շիրակի մարզում նոյեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն հաղթեց ՀՀԿ-ին…

Հ.Գ. Տարօրինակն այն է, որ Մարմաշեն համայնքը միավորող 15 գյուղերի նախկին ղեկավարները գրեթե բոլորը ՀՀԿ-ական էին,սակայն մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի կողմից պաշտպանված թեկնածուն,որի համար վերջինս քաղաքական գովազդում էլ էր նկարահանվել, պարտություն է կրում… Հարց է ծագում. համալսարանի աշխատանքներն անտեսած ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն ո՞ւմ է հերթական անգամ մեղավոր դարձնելու իր անհաջողության համար՝ լծվելով իր սիրելի «դավադրությունների տեսություն» նախասիրությանը՝ ով է կանգնած այս ամենի թիկունքին…»:



Նման նյութեր