Սքոթլենդ-Յարդի ոստիկանները քննություն են սկսել ամերիկացի դերասան և պրոդյուսեր Քեվին Սփեյսիի կողմից բրիտանացի գործընկերոջը բռնաբարության հետ կապված: Ըստ life.ru-ի, The Sun-ի տվյալներով, վերջինս պնդում է, որ դա տեղի է ունեցել 2008թ., Լոնդոնում:
Ըստ տղամարդու, ինքն այն ժամանակ նոր էր սկսում դերասանական կարիերան: Քեվին Սփեյսին զբաղեցնում էր «Օլդ Վիկ» լոնդոնյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Հաղորդվում է, որ նա հրավիրել է պատանուն խմել իր տանը: Օգտագործելով ալկոհոլ ու մարիխուանա, երիտասարդը գիտակցությունը կորցրել է: Նա սթափվել է այն բանից հետո, երբ Սփեյսին իբրև սեքսուալ բռնություն էր գործադրում: Այն ժամանակ ենթադրյալ զոհը, ում անունը չի նշվում, ընդամենը 23 տարեկան էր:
«Ենթադրվում է, որ մի տղամարդը մյուսին բռնաբարել է 2008թ. Լամբետի շրջանում: Սեքսուալ բնույթի ու երեխաների նկատմամբ բռնության հանցագործությունների բաժնի աշխատակիցները հետաքննություն են անց կացնում»,- հաղորդել են Սքոթլենդ-Յարդում:
Ամերիկյան դերասանի անվան շուրջ սկանդալը բռնկվել է Star Trek սերիալի աստղ Էնտոնի Ռեփփի հայտարարության պատճառով՝ նա պատմել էր, որ հարբած Քեվին Սփեյսին փորձել է իրեն գայթակղել 14 տարեկան հասակում: Աստղին նաև մեղադրել են «Թղթախաղե տնակ» սերիալի գործընկերների հանդեպ նկրտումների համար: