
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն 45 տարեկան հասակում պապիկ է դարձել:
Այս մասին նախկին ֆուտբոլիստը գրառում է կատարել «Instagram»-ում:
Նրա որդին` 22-ամյա Ռիվալդինյոն, ով հանդես է գալիս Բուխարեստի «Դինամոյում», որդի է ունեցել` Դավին.
«Մեծ զգացմունքների օր: Լույս աշխարհ է եկել իմ թոռնիկը` Դավին: Շնորհակալ եմ Աստծուն այս պարգևի համար: Շնորհավորում եմ իմ որդուն և հարսին: Ձեր որդուն և իմ թոռանը դաստիարակեք իմաստությամբ և հոգ տարեք նրա մասին մեծ սիրով: Ինչպիսի ուրախություն է պապիկ լինելը»,- խոստովանել է Ռիվալդոն:
armsport.am