
Հետաքրքիր դեպք է գրանցվել Լոնդոնի «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի հետ:
Երկրպագուհին թվիթերյան իր էջում իսպանացուն առաջարկել է գիշերը միասին անցկացնել. «Փոքրիկ, հիանալի կլիներ եթե գիշերը միասին անցկացնենք այսօր: Ի՞նչ կասես»:
Իսպանացին պատասխանել է հետևյալ կերպ. «Ոչ, շնորհակալություն: Կինս մղոներով ավելի բարձր է բոլորից»: