Հայտնի երգիչ Վյաչեսլավ Դոբրինինը ռուսական 1–ին ալիքի «Անկեղծ ասաց» (“Честное слово”) հաղորդման հյուրն էր։
Յուրի Նիկոլաևի հետ զրույցում Դոբրինինը պատմել է իր ընտանիքի, հայկական արմատների և երաժշտական կարիերայի մասին։
Խոսելով ծնողների մասին`ժողովրդական արտիստը ասել է.
«Մայրիկս կամավոր է անցել պատերազմը, այնտեղ էլ հանդիպել է հայրիկիս, նրանք միասին են անցել պատերազմի մի մասը։ Մայրս վերադարձել է Մոսկվա, իսկ սպա հայրիկիս, ով հայ էր ազգությամբ, ուղարկել են ճապոնական ճակատ։ Այն ժամանակ նա չի իմացել, որ մայրս արդեն հղի է։ Դրա համար չի եկել Մոսկվա, այլ վերադարձել է Հայաստան։ Ի դեպ, հայրս ռուսերեն վատ էր խոսում։ Ես մի նկար ունեմ, որտեղ ծնողներս միասին են` ռազմաճակատում։ Ես նրան միայն նկարով եմ տեսել, մենք չենք շփվել, բայց նա իմ մասին իմացել է»։
Կոմպոզիտորը նաև խոսել է իր երաժշտական տաղանդի մասին։
«Երաժշտության հանդեպ իմ հակումը բնությունից է տրված։ Ասում են` հայրս շատ երաժշտասեր էր ու լավ էր երգում։ Երբ իմ լսողությունը ստուգեցին, միանգամից ընդունեցին երաժշտական դպրոց։ Ելույթ էի ունենում դպրոցական երեկույթներին»,–հեռուստադիտողներին իր անցյալն է ներկայացրել Դոբրինինը։
Հայտնի երաժիշտն ավարտել է ՄՊՀ–ի արվեստի բաժինը։ Նա մի դստրիկ ունի և մի թոռնուհի։ Վերջինս ապրում է ԱՄՆ–ում և շարունակում է պապիկի գործը։
Դոբրինինը նշել է, որ բարձրագույն կրթություն է ստացել հանուն իր մոր, ով ամեն ինչ արել է իր համար։