39-ամյա Սթիվեն Լեթթսը օղիով, կոկաինով ու կաննաբիսով լցրել է իր 12-ամյա զոհի մարմինը՝ մինչև նրան բռնաբարելը: Տղամարդը հանդիպել է աղջկան փողոցում, երբ վերջինս իրենից ծխախոտ է խնդրել, որից հետո սկիզբ է առել նրանց շփումը, հաղորդում է The Sun-ը:
Տուժողը դժվար ընտանիքից էր, և սոցիալական աշխատողը նախազգուշացրել է Սթիվենին, որ նա անչափահաս է: Սակայն տղամարդուն դա չի կանգնեցրել, արդյունքում նա աղջկան Գլոստերում իր տանն է պահել երկու օր: Հանցագործը սկզբից առաջարկել է կոկաին փորձել, բացատրելով, որ իրեն հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքի դրան աղջկա մարմինը: Վախեցած անչափահասը համաձայնել է:
Բռնաբարության մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ աղջիկը սոցիալական աշխատողին հարցրել է՝ քանի՞ օր հետո կարելի է իմանալ ինքը հղի՞ է, թե՞ ոչ: Ըստ աղջկա, Սթիվենը սկսել է կպչել իրեն դեռևս խոհանոցում, նա փորձել է իրեն համբուրել, ինքը մերժել է և գնացել է ուրիշ սենյակ՝ քնելու: Տղամարդը պառկել է նրա հետ՝ նույն վերմակի տակ և սկսել է գրկել նրան: Զոհը պատմել է, որ ցավ է զգացել և ցանկացել է խնդրել նրան, որ կանգ առնի, սակայն ամաչել է, չէ՞ որ նա թողել է իրեն իր տանը:
«Նա պատմեց ինձ տխուր պատմություն այն մասին, թե ինչպես է երկու ամիս առաջ փորձել ինքնիրեն խեղդել: Կարծում եմ, որ նա այդպիսով ուզում էր այնպես անել, որ ես խղճամ իրեն ու համբուրեմ»,- պատմել է զոհը:
Մեղադրյալը պնդում է, որ չի իմացել զոհի իսկական տարիքը և կարծել է, որ նա 16 տարեկան է: Աղջիկը իսկապես խաբել է, սակայն ասել է, որ ինքը 15 տարեկան է: Այդուհանդերձ, բոլոր 12 ատենակալները տղամարդուն մեղավոր են ճանաչել առևանգման ու բռնաբարության մեջ:
«Ես խաբեցի, որ 15 տարեկան եմ՝ մտածելով, որ այդպիսով ավելի կբարձրանա հավանականությունը, որ նա ինձ ալկոհոլ կտա»,- հայտնել է զոհը:
Սթիվեն Լեթթսը սերիական մարդասպան Ռոզմարի Ուեսթի զարմիկն է. 1967- 1987թթ. նա ամուսնու հետ միասին խոշտանգել ու բռնաբարել է երիտասարդ կանանց ու աղջիկների, սպանելով առնվազն 12 մարդու՝ ներառյալ ընտանիքի անդամների: