Ադրբեջանցի սնանկացած միլիարդատեր Թելման Իսմայիլովից կխլեն նրա վերջին ունեցվածքը. հայտնում է АПА-ն:
Սնանկության մասին տեղեկությունների միասնական դաշնային ռեեստրում տեղ գտած տեղեկության համաձայն` դեկտեմբերի 8-ին կկայանա աճուրդ, որտեղ կվաճառվի «Ռուսլան 2000» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Իսմայիլովը սնանկ էր ճանաչվել այս տարվա մարտին, ինչի հետո մեկնարկեց նրա ունեցվածքի իրացման գործընթացը: