Անկրկնելի Ժան Ռենոյի մտքերը
Advertisement 1000 x 90

Անկրկնելի Ժան Ռենոյի մտքերը

Հիմար չդառնալու մի ճանապարհ կա՝ շատ երեխաներ ունենալ:

Չի կարելի վերադառնալ դավաճանների մոտ: Հասկանում եք՝ չի կարելի: Ատամները սեղմեք, հող կերեք, բայց մի վերադարձեք այնտեղ, ուր ձեզ մի օր դավաճանել են:

Դու երևակայել անգամ չես կարող, թե ինչի է ընդունակ այն մարդը, որը հայտնվել է անելանելի վիճակում:

Միշտ ասա այն, ինչ մտածում ես, միշտ վարվիր այնպես, ինչպես դու ես գտնում. դա քո կյանքն է և քեզնից լավ ոչ ոք ավելի լավ այն չի կարող ապրել:

Իմ սիրած անեկդոտը. «Երկու մարդ անապատում ծարավից մեռնում են և հանկարծ խանութ են տեսնում: Ջուր, ջուր, իսկ վաճառողն ասում է, թե ջուր չունենք, միայն փողկապ ունենք: Մի քիչ էլ են գնում, բար են տեսնում՝ ջուր խնդրում: Վաճառողն ասում է, թե առանց փողկապի ոչինչ չեն տալիս»:

Բոլորն ուզում են սիրված լինել: Փառք Աստծո, ինձ սիրում են, բայց երբեք չեմ մտածել, թե ինչու՞:

Իմ արտաքինը թրիլերային է, բայց հաճույքով կարող եմ թիթեռ կամ կաքավ էլ խաղալ:

Ամենից շատ ինձ շոյում է «համեցեք սեղանի մոտ» արտահայտությունը:

Երբ անդալուզցին իրեն լավ է զգում՝ լալիս է: Այդպիսին են անդալուզցիները:

Երբ ապրում էինք Կասաբլանկայում արևն էր շողում, և ամեն բան մեզ համար պարզ ու շիտակ էր: Իսկ երբ մայրս մահացու հիվանդացավ, ամեն բան ավարտվեց, ընտանիք կոկոնը պայթեց:

Երբ երիտասարդ էի, Փարիզի Պիգմալիոն խանութուն ռոք երաժշտության դիսկեր էի վաճառում: Այդ երգերի ներքո ընկերներով խենթի պես պարում էին: Բաժնի վարիչը՝ երիտասարդ ամուսնալուծված կին էր, և մի անգամ նա իր երախայի ձեռքը բռնած ինձ մոտեցավ և ասաց մի բան, որ երբեք չեմ մոռանա. «Դուք հավանաբար երջանիկ մանկություն եք ունեցել»:

Եթե մեկն ասում է, այդպես էլ չհասկացա, թե ինչպես մեծացան երեխաներս, զայրույթից խենթանում եմ: Ես սիրում եմ իմ բոլոր 6 երեխային էլ: Ես սիրում եմ պատասխանատվությունը:

Շատ եմ սիրում, երբ ինձ ինչ-որ բան են պատմում: Սպունգի պես ամեն բան ներքաշում եմ, ուշադրությամբ լսում եմ: Երևի թաղմանս օրն էլ դագաղի կափարիչը մի կողմ կտանեմ և կասեմ. «Ներեցեք, նորից չեք կրկնի, ես ձեր ասածից բան չհասկացա»:

Ֆիլմը թենիսի պես բան է: Նոր խաղ, համազգեստ, դեր, խաղընկերներ:

Իմ կերպարը կինոյում Բուրվիլի և Ջոն Ուեյնի միջին վիճակն է:

Ինձ բնորոշ կենդանին ուղտն է. դանդաղ առաջ է շարժվում, իսկ վրան՝ լիքը տիկ:

Գոյություն ունի մի բան, որ Աստված են ասում. առանց այդ գաղափարի ամեն բան սին կլիներ, ատոմների անկանոն հրմշտոց:

Ճապոներեն դյութի ֆրիում աշխատելու ժամանակ եմ սովորել: Ինձ Ճապոնիայում սիրում են: Ցունամիից հետո առաջին օտարերկրացին եմ եղել, որ մեկնել եմ այնտեղ Toyota-ն գովազդելու համար:

Շատ եմ սիրում ասիական մոտեցումը. չի կարելի Աստծուց նեղանալ:

Կինոյի գլխավոր ասելիքը՝ «ինչու»-ն է:

Ոչ ոք կոսմոպոլիտ չի ծնվում: Բոլորն էլ հայրենիք ունեն: Հայրենիքի հետ կապը չկտրելը, այն սիրելը, պետք է սովորել:

Ես ուղնուծուծով անդալուզցի եմ. հավատում եմ կանանց, գինուն և սիրուն:

Ուզում եմ որոշ ժամանակ դադար վերցնել: Առայժմ չեմ ուզում կերպար մարմնավորել, գոնե կարճ ժամանակով:

professionali.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը