Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բելառուսի հետ ընկերական խաղի ավարտից հետո հաջողություն է մաղթել մեր մրցակցին ապագայում.
«Մի՛ վշտացեք: Դուք շատ լավ հավաքական ունեք:
Կարծում եմ` ամեն ինչ ձեզ համար դեռ առջևում է: Հաջողություն եմ մաղթում ապագայում»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը, որը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի հետ երեկ անցկացրած խաղի վերաբերյալ:
Հիշեցնենք` Հայաստանի ազգային ընտրանին 4:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ Բելառուսի նկատմամբ, իսկ գոլերից մեկն իր ակտիվում գրանցեց հենց Մխիթարյանը:
armsport.am