Գրիպը վիրուսային ինֆեկցիաների շրջանում առավել լուրջ ու զանգվածային հիվանդություններից մեկն է։ Ինֆեկցիոն հիվանդությունների բոլոր դեպքերի 95% բաժին է ընկնում գրիպին ու ՍՇՎԻ-ին (սուր շնչառական վարակիչ ինֆեկցիաներ): Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, սեզոնային գրիպը ծանր հիվանդություն է: Տարեկան աշխարհում գրիպի 3-5 մլն դեպք է արձանագրվում ու 250-500 հազար մարդու մահվան պատճառ է դառնում։
Շատերը մեծ տարբերություն չեն տեսնում գրիպի ու սովորական մրսածության միջև։ Սակայն մրսածությունը այն բոլոր ախտանիշների կենցաղային ժողովրդական անվանումն է, որոնք կապակցված են կա՛մ մրսելու, կա՛մ վերին շնչառական ուղիների հիվանդության՝ այդ թվում վիրուսային ինֆեկցիաների հետ:
Հիվանդությունների միջազգային դասակարգմամբ «մրսածություն» հասկացություն առհասարակ չկա։ Գրիպը ինֆեկցիոն հիվանդություն է, որը առաջանում է վիրուսների հետևանքով:
Ինչո՞վ է գրիպը տարբերվում ՍՇՎԻ-ից (սուր շնչառական վարակիչ ինֆեկցիաներ) ու ՍՇՀ-ից (Սուր շնչառական հիվանդություն):
Սուր շնչառական հիվանդությունները ու սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների ախտանիշները.
37,5-38,5 °C աստիճան ջերմություն
Գլխացավեր
Աչքերի մեջ ծակծկոց
Հարբուխ
Կոկորդացավ
Հազ
Դողէրոցք
Թուլություն ու քնկոտություն
Գրիպ
38,5 °C մինչև 40 °C ջերմություն
Ուժեղ գլխացավ
Ծակծկոց աչքերում՝ վառ արտահայտված
Հարբուխ
Կոկորդացավ՝ վառ արտահայտված
Հազ՝ վառ արտահայտված
Դողէրոցք՝ վառ արտահայտված
Թուլություն ու քնկոտություն՝ վառ արտահայտված
Մկանացավ
Բարձր քրտնարտադրություն
Երբեմն տհաճ զգացողություններ որովայնի մասում, սրտխառնոց, փորլուծություն