Մարդու մեջ ամեն ինչ անկատար է: 5 զգայարան, բայց մենք շրջապատի հնչյունների կեսն անգամ չենք լսում: Երկնքում 400 միլիարդ աստղ կա, բայց շատ քիչ ենք վեր նայում: Ուղեղն աշխատացնում է 3 տոկոսով, և կուռք ենք դարձնում նրանց, ովքեր իրավունք չունեն բեմ բարձրանալ:
Մենք չափազանց տկար ենք ժամանակի առջև: Պատահականորեն եկել ենք, այդպես էլ կհեռանանք:
Մահվան հետ ամեն բան պարզ է. ոչ մի վախ չկա՝ պետք է մեռնենք:
Տաղանդը՝ պատիժ է, կասկած, ամեն մի համերգ՝ քննություն, ամբոխի սպասում…
Երաժշտությունը՝ բնությունն է: Կարող եք կովի ձայնի մեջ բարիտոն լսել, տարբերությունն այն է, որ մարդիկ ստեղծագործություն են հրամցնում:
Իրականում, ես երաժշտություն չեմ ստեղծում՝ վերարտադրում եմ:
Կինը՝ 0 է, տղամարդը՝ 1: Կինն ունակ է այդ միավորը մեկ նիշով ավելացնել, կամ՝ հակառակը:
Ափսոսա՞նք: Տխուր է, որ մարդիկ ստում են: Սուտը՝ կեղտ է:
Ընտանիքը սրբություն է: Ես չունեմ երեխաներ և ամուրի եմ, սակայն ինձ համար երբեք հարց չի ծագել, թե ո՞րն է հայկական ընտանիքը: Դա սրբություն է, որը չի պահանջում սահմանումներ:
Շատ բաներից եմ վախենում. կանանցից և պատահականություններից: Չնայած, մեկը մյուսի շարունակությունն է:
Ամբողջությամբ՝ thinkingportraits.weebly.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը