
Արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 11-ին, ժամը 09:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի կամրջից քաղաքացի է ընկել: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են
մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: