Արգավանդի խճուղում լայնածավալ ծառատունկ է իրականացվել
Advertisement 1000 x 90

Արգավանդի խճուղում լայնածավալ ծառատունկ է իրականացվել

Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի ժամանակ Ծովակալ Իսակովի անվան պողոտայի Արգավանդի խճուղու հատվածում իրականացվել են ծառատունկի լայնածավալ աշխատանքներ, որոնց մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակա կառույցները, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներ, ուսանողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և բնակիչներ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչուրթյունից, Արգավանդի խճուղում ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Ծառատունկի ընթացքում գերազանցապես տնկվել են ակացիա, սոսի և հացենի տեսակի ծառեր:

Բոլոր մասնակիցներն ապահովված են եղել բահերով, ձեռնոցներով և անհրաժեշտ այլ պարագաներով: