«Աստված ջան, խնդրում եմ՝ դարձրու ինձ համակարգիչ, ես ուզում եմ համակարգչի նման կարևոր ու անփոխարինելի լինեմ մեր տանը». 7-ամյա տղայի հուզիչ շարադրությունը
Advertisement 1000 x 90

«Աստված ջան, խնդրում եմ՝ դարձրու ինձ համակարգիչ, ես ուզում եմ համակարգչի նման կարևոր ու անփոխարինելի լինեմ մեր տանը». 7-ամյա տղայի հուզիչ շարադրությունը

Համացանցում տարածվել է 7 տարեկան տղայի շարադրությունից մի հատված, որտեղ երեխան գրում է. «Աստված ջան, խնդրում եմ դարձրու ինձ համակարգիչ, ես ուզում եմ համակարգչի նման կարևոր ու անփոխարինելի լինեմ մեր տանը, ուզում եմ նրա նման ապրեմ, ուզում եմ նրա նման յուրահատուկ տեղ ու դեր ունենամ տան մեջ, ուզում եմ նրա նման կարողանամ հավաքեմ իմ շուրջը ընտանիքիս անդամներին… որ ինձ լսեն, չընդատեն ու ավելորդ հարցեր չտան, երբ ես խոսում եմ:

Ուզում եմ համակարգչի նման լինեմ ուշադրության կենտրոնում, որ ինձնով զբաղվեն, ինչպես համակարգչով են զբաղվում : Ուզում եմ ինձ հետ նույն հոգատարությամբ վարվեն, ինչպես վարվում են համակարգչի հետ, երբ այն փչանում է: Ուզում եմ համակարգչի նման լինեմ հայրիկիս կողքը, երբ նա հոգնած գալիս է տուն աշխատանքից, ուզում եմ, երբ մայրս տխուր է լինում կամ ազատ ժամանակ է ունենում գա ինձ մոտ, ինչպես գնում է համակարգչի մոտ…

Ես շատ բան չեմ ուզում, պարզապես ուզում եմ ապրեմ մեր տան համակարգչի նման»:



Նման նյութեր