«Պրիմիտիվ տոկոսագողություն»
Advertisement 1000 x 90

«Պրիմիտիվ տոկոսագողություն»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ այն վերնագրելով «Պրիմիտիվ տոկոսագողություն»: Գրառման մեջ ասված է.

«Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայացած ավագանու ընտրությունների արդյունքների կեղծելն ու քաղաքապետի պաշտոնն ուզուրպացնելը ոմանք օրենքներով են բացատրում… Դրանցից մեկն է ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը… Մի լղոզված օրենքով, որը ով ինչպես ցանկանա՝ այնպես էլ կմեկնաբանի… Պյուռոսյան հաղթանակ տարած «Բալասանյան դաշինքը», որը ստացել է մասնակցած ընտրողների ձայների 32%-ը, իրեն ինքնահռչակել է հաղթանակած և, չգիտես` ինչ բարոյական սկզբունքներով, ստանալու է 18% բոնուս, որ ձևավորի Գյումրու գործադիր իշխանությունը…

Արդեն պարզ է, թե ումից են առանց ամոթի պրիմիտիվորեն ԳՈՂԱՆԱԼՈՒ այդ երկու մանդատը, որ «Բալասանյան դաշինքը» ունենա 17 մանդատ, որը նա չի վաստակել… Դրանք են՝ ԲՀԿ-ն և «Հայկական Վերածնունդը»…

Հավատացած եղեք հարգարժան «պրիմիտիվ տոկոսագողեր» և կարիերիստներ, որ շատ դեպքերում մարդիկ Հայաստանը լքում են ձեզ նմանների պատճառով՝ կորցնելով հավատքը արդարության ու արժանապատիվ ապրելու նկատմամբ…

Ավելի արդար կլիներ, եթե գործող իշխանություններն իրենց նախընտրած թեկնածուին նշանակեին Գյումրու քաղաքպետ ու հիմա պրիմիտիվ փաստարկներով չփորձեին համոզեին գյումրեցիներին, որ 32% ստացած քաղաքական ուժը բարոյական իրավունք ունի միանձնյա ձևավորելու Գյումրու գործադիր իշխանությունը:

Հ.Գ. Ի դեպ, եթե ավելի «գլոբալ» վերցնենք, ապա Ս.Բալասանյանին ձայն է տվել գյումրեցի ԲՈԼՈՐ (չմասնակցածներն էլ հետը) ընտրողների ընդամենը 17%-ը…

Պարտությունն էլ է մարդու համար և այն կարելի է արժանապատիվ ընդունել…

Իսկ ես կարող եմ մի բան ասել. իմ հարազատ քաղաքը չունի ընտրված քաղաքապետ… Նա այն շահել է ԶԱՌԵՐԻ միջոցով՝ կրկնակի բոնուս «շխկացնելով»՝ մի անգան 8%,հաջորդ անգամ 10%…»:



Նման նյութեր