Երգչուհի Թոնի Բրեքսթոնը հիվանդանոց է ընկել գայլախտի բարդացումներով, հոկտեմբերի 3-ին հայտնել է TMZ-ն:
Նա տեղափոխվել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը: Նրա վիճակը գնահատվել է որպես ծանր: Հիվանդանոցում Բրեքսթոնը անցկացրել է 4 օր, այժմ նա շատ ավելի լավ է զգում և հույս ունի մոտակա ժամանակներում սկսել պատրաստվել ԱՄՆ-ում համերգային շրջագայություններին, որը տեղի կունենա հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 12-ը: