Ամերիկյան ԶԼՄ-ը մանրամասներ են ներկայացնում ոստիկանությունում Քիմ Քարդաշյանի ցուցմունքներից, կապված Փարիզում նրա վրա հարձակման և գողության մանրամասների հետ: Հիմա Քարդաշյանն արդեն տանն է՝ ԱՄՆ-ում, ամուսնու հովանու ներքո, թիկնապահների մի ողջ գնդի ուղեկցությամբ: Ամերիկայի ամենահայտնի մոդելներից մեկը արդեն ուշքի է եկել փարիզյան շոկից՝ ցուցմունքներ տալով ոստիկանությանը: Քարդաշյանի խոսքով հարձակման ժամանակ նա ամենից շատ վախեցել է, որ իրեն կբռնաբարեն:
Քիմը Փարիզում իջևանել է էլիտար «Օտել դը Պուրտալես»-ում: Այն հին առանձնատուն է, հարմարեցված մեծահարուստ հյուրերի համար:
Քիմը փարիզյան այցերի ժամանակ միշտ իջևանել է այդ հյուրանոցի 4 000 եվրո մեկ գիշերվա համար արժողությամբ համարում:
Ինչպես հաղորդում են ամերիկյան TMZ.com պորտալի աղբյուրները, գողության ժամանակ Քիմը քնած է եղել իր համարում:
Նայելով այս նկարին, կարելի է ենթադրել, թե ինչու է Քիմ Քարդաշյանը վախեցել, որ իրեն կարող է բռնաբարեն…
– Ես արթնացա միջանցքից լսվող աղմուկից,- պատմել է Քիմը ոստիկաններին: – Ապակյա դռներից տեսա երկու դիմակավորի, որոնք ոստիկանական համազգեստով էին: Վերցրեցի բջջայինս, որ զանգահարեմ թիկնապահիս, բայց մեկ վայրկյան հետո գողերն արդեն սենյակում էին: Նրանք ձեռքիցս խլեցին հեռախոսը, կապեցին սկոտչով ձեռքերս և նրանցից մեկը ձեռքը իջեցրեց ոտքիս: Այդ ժամանակ ինձ թվաց, որ ուզում են բռնաբարել: Սակայն նրանք ոտքերիս էլ սկոտչ կապելով, տարան լոգասենյակ: Ֆրանսերեն էին խոսում: Ես ոչինչ չէի հասկանում, միայն մատանի բառը հասկացա: Բղավեցի, որ երկու երեխա ունեմ, խնդրում եմ չսպանել ինձ: Ասացի, վերցրեք ինչ ուզում եք, որ մատանին սենյակում է: Այդ ժամանակ նրանք իմ բերանն էլ սկոտչով կապեցին:
Գողերը Քանյե Ուեսթի՝ Քիմին նվիրած և 4 միլիոն դոլար արժողությամբ մատանուց զատ, այլ թանկարժեք իրեր էլ էին գողացել՝ 10 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: Նրանք նաև գողացել էին Քիմի երկու բջջայինները, այնպես որ շատ հնարավոր է, որ համացանցում շուտով կարող է հայտնվեն ինտիմ բնույթի լուսանկարներ:
Այս ամենը տևել է 6 րոպե: Քիմին օգնության է հասել նրա օգնականը՝ Սիմոնը: Փակ սենյակում գտնվելով, Սիմոնը կարողացել է ահազանգել ոստիկանություն: Իսկ թիկնապահին գողերը պարզապես վնասազերծել են՝ գլխին հարվածելով և կապելով: Դա է եղել պատճառը, որ հարձակվողներին հաջողվել է այդքան հեշտ մուտք գործել Քիմ Քարդաշյանի առանձնասենյակը: Աղբյուրը՝ kp.ru: