«Ելք»-ի պատգամավորն այցելեց հացադուլավորներին և հայտնեց, թե ինչ է խոսել Պաշտպանության փոխնախարարի հետ. aravot.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ելք»-ի պատգամավորն այցելեց հացադուլավորներին և հայտնեց, թե ինչ է խոսել Պաշտպանության փոխնախարարի հետ. aravot.am

Այսօր առավոտից ԵՊՀ-ում հացադուլ սկսած հինգ ուսանողներին այցելեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Լսարաններից մեկում փակված ուսանողները հրաժարվեցին դուռը բացել և նրան ու լրագրողներին ներս թողնել, քանի որ մտավախություն ունեին, որ այդ դեպքում ԵՊՀ անվտանգության աշխատակիցներն էլ կներխուժեն և իրենց դուրս կհանեն:

Միրզոյանը նրանց հետ խոսեց հեռախոսով և հորդորեց դադարեցնել հացադուլը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Դա պայքարի ծայրահեղ գործիք է: Բոլոր պայքարներում չեմ ողջունել հացադուլի դիմելը: Ցավոք, իրենք հաստատակամ են իրենց ընտրության մեջ»: Ապա Միրզոյանը տեղեկացրեց, որ զրուցել է Պաշտպանության փոխնախարարի հետ.

«Ասել եմ, որ ուսանողությունը շատ վճռական է, և իշխանությունները պարտավոր են զիջման գնալ: Արտակ Զաքարյանի արձագանքը դրական չէր, բայց հորդորեցի կրկին խորհրդակցել այդ մասին: «Չորով» այս օրենքը անցկացնելը լուծում չի»: Հիշեցնենք՝ հացադուլավորները հայտարարում են, որ հացադուլը կդադարեցնեն, երբ ՊՆ ներկայացրած՝ տարկետման իրավունքը բացառող օրինագծի քննարկումն ԱԺ-ում սառեցվի: Այն այժմ քննարկվում է խորհրդարանում:

aravot.am